Այսօր: Կիրակի, 5 Դեկտեմբերի 2021թ.
Մեղրաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ /ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ/
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Ռիմա Մանուկյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
03/04/2020
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
22/04/2022
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների շրջանակներում հաստատվել են լրացուցիչ արտոնություններով գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերի նոր պայմանները, որոնց կարող եք ծանոթանալ այցելելով www.mineconomy.am կայք կամ զանգահարել Գյուղատնտեսական խորհդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչության Կոտայքի բաժին: Հեռ.՝ 055521227, 077521226:

Նշենք,որ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Գյուղատնտեսական խորհդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչության Կոտայքի բաժինը աշխատում է 24/7 ռեժիմով:

 

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

Հաշվի առնլով երկրում ստեղծված իրավիճակը կառավարության կողմից հաստատվել է ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ծրագիրը: Տվյալ միջոցառման շրջնկներում տնտեսվարող է համարվում ՀՀ տարածքում գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձը:

Ֆիզիկական անձանց տրամադրվում են միկրովարկեր գյուղատնտեսության ոլորտում գործունեության նպատակով 0% տոկոսադրույքով (վարկի գումարը՝ մինչև 1 մլն դրամ, վարկի մարման ժամկետը՝ մինչև 2 տարի, վարկի մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ մինչև  9 ամիս):

Իրավաբանական   (բացառությամբ`    գյուղատնտեսական        կոոպերատիվների)         և ֆիզիկական անձանց      վարկավորման      հիմնական պայմանները

  • Գյուղատնտեսության ոլորտում զբաղված անձանց կարողությունների զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով տրամադրվող վարկ (վարկի գումարը՝ 3-15 մլն դրամ, վարկի մարման ժամկետը՝ մինչև 5 տարի, վարկի մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ մինչև 12 ամիս):
  • Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համար տրամադրվող վարկ  (վարկի գումարը՝ մինչև 150 մլն դրամ, վարկի մարման ժամկետը՝ մինչև 3 տարի, մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ տարեկան մինչև 6 ամիս):
  • Խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար տրամադրվող վարկ (մակերեսը` 0.5-ից մինչև 100 հա, վարկի գումարը՝ մինչև 2.5 մլրդ դրամ, վարկի մարման ժամկետը` մինչև 8 տարի, մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ մինչև 5 տարի):
  • Գյուղատնտեսությունում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկ (մակերեսը` 0.5-ից մինչև 10 հա, վարկի գումարը` մինչև 85 մլն դրամ, վարկի մարման ժամկետը՝ մինչև 7 տարի, մայր գումարի արտոնյալ ժամկետ՝ մինչև 1 տարի):
  • Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկ (վարկի գումարը՝ մինչև 1.8 մլրդ դրամ, վարկի մարման ժամկետը` մինչև 1.5 տարի, մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ մինչև 3 ամիս):
  • Տոհմային տավարաբուծության նպատակով տրամադրվող վարկ (վարկի գումարը՝ մինչև 300 մլն դրամ, վարկի մարման ժամկետը` մինչև 5 տարի, մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ մինչև 1 տարի):
  • Տոհմային ոչխարաբուծության և այծաբուծության նպատակով տրամադրվող վարկ (վարկի գումարը՝ մինչև 900 մլն դրամ, վարկի մարման ժամկետը` մինչև 4 տարի, մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ մինչև 1 տարի):
  • Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգ (լիզինգով վարկավորման գումարը՝ մինչև 200 մլն դրամ, մարման ժամկետը՝ 3- 10 տարի, մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ տարեկան 6 ամիս):
  • Ագրոպարենային ոլորտի սարքավորումների (այդ թվում` ջերմատների, սառնարանային և գյուղատնտեսական նշանակության պահեստային տնտեսությունների, մոդուլային սպանդանոցների) լիզինգ (լիզինգով վարկավորման գումարը՝ մինչև 450 մլն դրամ, մարման ժամկետը՝ մինչև 8 տարի, մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ տարեկան 6 ամիս):
  • Գործում է նաև ֆիզիկական անձանց` խոզաբուծության և թռչնաբուծության վարկավորման և 30 % համաֆինասավորման/համապարտության պայմաններ:

 

 Գյուղատնտեսական կոոպերատիվների վարկավորման գծով գործում է նաև համապատասխան համաֆինասավորումներ/համապարտություն:

 

ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՎԱՐԿԵՐԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՈՒՄԸ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ` ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԵՐԸ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է՝ 0 ՏՈԿՈՍ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՈՎ:

Բոլորը
Գործարկվել է pay.e-community.am հարթակը
Գործարկվել է pay.e-community.am հարթակը
ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԵՐ
 Գունեղ Մեղրաձոր
Բարի գալուստ Մեղրաձոր համայնք
Միջոցառում Մեղրաձորի մանկապարտեզում, 21.08.2018թ.մ
Միջոցառում Մեղրաձորի մանկապարտեզում, 21.08.2018թ.
Աշնան տոնը Մեղրաձորի մանկապարտեզում
Աշնան տոնը Մեղրաձորի մանկապարտեզում 1
Աշնան տոնը Մեղրաձորի մանկապարտեզում 2
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, գ. Մեղրաձոր 7փ 2շ
077392820
meghradzor.kotayq@mta.gov.am, meghradzor@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner