Այսօր: Կիրակի, 5 Դեկտեմբերի 2021թ.
Մեղրաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
02.12.21 ԱՍՖԱԼՏԱՊԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

Տեղեկացնենք, որ 2021թ. սուբվենցիոն ծրագրով ավարտվել են Մեղրաձոր գյուղի 3-րդ փողոցի շուրջ 450մետր, Մարմարիկ գյուղի շուրջ 350 մետր ասֆալտապատման աշխատանքները, իսկ Աղավնաձոր գյուղի 1-ին փողոցի աշխատանքները ընթացքի մեջ են: 2021 թվականին նախատեսված Մեղրաձոր գյուղի 7-րդ և Աղավնաձոր գյուղի 2-րդ փողոցների ասֆալտապատման աշխատանքները, եղանակային պայմաններից ելնելով, կիրականացվեն 2022 թվականին:

25.11.21 ԵՂԵ՛Ք ԻՐԱԶԵԿ. ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՎՃԱՐՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ն Է.

Մեղրաձոր  համայնքի հարգելի՛ բնակիչներ,
քանի որ դեկտեմբերի 1-ին լրանում է ՀՀ հարկային օրենսգրքով նախատեսված անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի ժամկետը՝ կոչ ենք անում համայնքի բոլոր բնակիչներին վճարելու նշված հարկատեսակների գծով իրենց ունեցած պարտավորությունները: Խնդրում ենք մինչև սահմանված ժամկետի ավարտը (դեկտեմբերի 1-ը) վճարել համայնքային բյուջեի ձեր բոլոր ունեցած պարտավորությունները, քանի որ այդ գումարները ուղղվելու են համայնքի առջև ծառացած խնդիրների լուծմանը:

 

13.09.21 ԱՍՖԱԼՏԱՊԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ՄԵՂՐԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ասֆալտապատվել է Փյունիկ գյուղի 1֊ին փողոցի 4֊րդ նրբանցքի շուրջ 350մ ճանապարհի հատվածը։ Այժմ ընթացքի մեջ են գտնվում Մեղրաձոր գյուղի 3֊րդ և 7֊րդ փողոցների, Մարմարիկ գյուղի 1֊ին փողոցի և Աղավնաձոր գյուղի 1֊ին և 2֊րդ փողոցների ասֆալտապատման աշխատանքները

01.09.21 ՈՒՂԵՐՁ ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ
Սիրելի  դպրոցականներ, մանկավարժներ և ծնողներ, շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ, որով սկսվում է հույսերով լի ուսումնական տարին, գիտելիքներով հարստանալու ու նոր արժեքներ ճանաչելու շրջանը:      Հատկապես ջերմորեն շնորհավորում եմ դպրոցի շեմն առաջին անգամ ոտք դնող երեխաներին` նրանց մաղթելով լուսավոր ճանապարհ և բարձր առաջադիմություն, իսկ մանկավարժներին, ում վստահված է սերունդների կրթության և դաստիարակության դժվարին գործը, հաջողություններ իրենց շնորհակալ աշխատանքում:       Նոր ուսումնական տարին թող լինի առավել հագեցած և արդյունավետ, քանզի որակյալ կրթությունը մեր ժողովրդի կյանքում միշտ է եղել գերակա նպատակ: Միանում եմ դպրոցի և ուսումնառության զարգացման ... Մանրամասն
08.07.21 Անտառամերձ և բուսածածկ տարածքներում հնարավոր հրդեհների առաջացումը կանխելու վերաբերյալ
  Հարգելի'  Մեղրաձոր համայնքի բնակիչներ, Հայաստանի Հանրապետության տարածքում սպասվելիք բարձր ջերմային ֆոնով պայմանավորված,  անտառամերձ և բուսական տարածքներում հնարավոր հրդեհների առաջացումը կանխելու ուղղությամբ       խստիվ  արգելվում է այրել խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտների ու խոտհարքների բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում:                                                          ... Մանրամասն
04.06.21 ՈՒՂԵՐՁ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ
Սիրելի՛ շրջանավարտներ,   Այսօր ձեր հարազատ դպրոցում հնչող վերջին  զանգը բոլորիդ համար յուրովի մի առիթ է  ի մի բերելու և ամփոփելու դպրոցի պատերից ներս անցկացրած ձեր բարի ու լավ  հուշերը:  Վստահ եմ, որ դպրոցական մաքուր ու ջերմ միջավայրի, սիրելի ուսուցիչների ու դասընկերների մասին այդ հուշերը ձեզ կուղեկցեն ողջ կյանքի ընթացքում:Ու թեև վերջին զանգը  խորհրդանշում է հրաժեշտ, այդուամենայնիվ  այն նաև խորհրդանիշ է նոր սկզբի, ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Գործարկվել է pay.e-community.am հարթակը
Գործարկվել է pay.e-community.am հարթակը
ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԵՐ
 Գունեղ Մեղրաձոր
Բարի գալուստ Մեղրաձոր համայնք
Միջոցառում Մեղրաձորի մանկապարտեզում, 21.08.2018թ.մ
Միջոցառում Մեղրաձորի մանկապարտեզում, 21.08.2018թ.
Աշնան տոնը Մեղրաձորի մանկապարտեզում
Աշնան տոնը Մեղրաձորի մանկապարտեզում 1
Աշնան տոնը Մեղրաձորի մանկապարտեզում 2
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, գ. Մեղրաձոր 7փ 2շ
077392820
meghradzor.kotayq@mta.gov.am, meghradzor@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner